«Ավստրական ավիաուղիները» Վիեննա-Երևան չվերթը չի իրականացրել օդաչուների հետ կապված խնդիրների պատճառով
«Ավստրիական ավիաուղիների» Վիեննա-Երևան չվերթը, որը պետք է իրականացվեր ժամը 03:35-ին չեղյալ է հայտարարվել: Ինչպես «Արմենպրես»-ինտեղեկացրին ավիաընկերությունից` չվերթը չեղյալ է հայտարարվել օդաչուների հետ կապված խնդիրների պատճառով: Նրանք չմանրամասնեցին, թե ինչ խնդրի մասին է խոսքը` պատճառաբանելով, որ նման հարցերի կարող են պատասխանել միայն ընկերության կենտրոնական գրասենյակից' պաշտոնական հարցման դեպքում: Իսկ, թե ինչ է լինելու Վիեննայում Երեւան ուղեւորվել ցանկացողների հետ, կրկին ճշտել չհաջողվեց:
«Ավստրական ավիաուղիների» երևանյան գրասենյակից տեղեկացրին, որ նույն ուղղությամբ հաջորդ չվերթը կայանալու է համաձայն չվացուցակի:
«Արմենպրես»-ի տեղեկություններով` Երեւան-Վիեննա չվերթը եւս չի կայացել, սակայն այլ չվերթներով այդ բացը լրացվել է: