Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզում
ՀասարակությունՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` տեղում ծանոթանալու Ծառայության մարզային բաժնի և բաժանմունքների գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև հստակեցնելու աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող Ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասիսի, Վեդու բաժանմունքներում Ծառայության ղեկավարին ներկայացվել են իրականացվող աշխատանքներն ու դրանց արդյունքները, աշխատանքային պայմանները։
Ծառայության մարզային բաժնում՝ Արտաշատում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է Ծառայության գործառույթների անխափան իրականացման կարևորությանն ու այն հիմնարար սկզբունքներին, որոնցով բացառապես պետք է առաջնորդվի յուրաքանչյուր հարկադիր կատարող։ «Եղե՛ք ազնիվ ինքներդ ձեր և ստանձնած պարտավորությունների առաջ։ Եղե՛ք նախաձեռնող և հետևողական ձեր ամենօրյա աշխատանքում»,-ընդգծել է Ծառայության ղեկավարը։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: