Ալֆովիլ քաղաքում ֆրանս-հայկական քոլեջ կբացվի
ՀասարակությունՖրանսիայի Ալֆովիլ քաղաքում 2016թ-ի սեպտեմբերին կբացվի Գևորգ Արաբյան ֆրանս-հայկական քոլեջը, որը գործելու է Ալֆովիլի Սուրբ Մեսրոպ կրթական խմբի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, 1987թ-ից Մարսելի Համազգային վարժարանի ստեղծումից ի վեր Արաբյան քոլեջն առաջին հայկական կրթական հաստատության բացումն է Ֆրանսիայում:
Քոլեջը կլինի նաև Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս նահանգի երկրորդ հայկական կրթական հաստատությունը. առաջինը «Դպրոցասեր» քոլեջն է: