Դոլարն ու եվրոն աննշան թանկացել են, ռուբլին՝ էժանացել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 22-ին, կազմել է 476.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.91 դրամ (աճել է 0.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.90 դրամ (նվազել է 3,89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 296.07 դրամ, ոսկի՝ 20,224.93 դրամ, պլատին՝ 16,671.04 դրամ։
Հուլիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: