Brent տեսակի նավթի գինը նվազել է 46 դոլարից
ՏնտեսությունBrent տեսակի նավթի ֆյուչերսների գինը նվազել է բարելի դիմաց 46 դոլարից։ Այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները։
ICE բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը կազմել է 45.9 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի մատակարարումները կազմել են 44.4 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է RNS–ը։