Ազիզ Թամոյանի համոզմամբ՝ Երեւանում ստեղծված իրավիճակի միակ լուծումը փոխզիջումն է
ՀասարակությունԱշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ազիզ Թամոյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված վիճակի միակ լուծումը փոխզիջումն է:
«Պետք չէ թշնամու ջրաղացին ջուր լցնել: Կարծում եմ՝ երկու կողմերն էլ իրենց մեջ պետք է ուժ գտնեն եւ թույլ չտան արյունահեղություն, համագործակցեն միմյանց հետ: Պետք է խաղաղ ձեւով լուծում գտնել»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ազիզ Թամոյանը:
Նրա խոսքով՝ համայնքի համար դժվար չէ գնալ Խորենացի փողոց, սակայն վստահ չէ, որ դա ինչ-որ կերպ օգուտ կտա ստեղծված իրավիճակի լուծմանը:
«Պոնտի» հունական համայնքի երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին նույնպես համակարծիք է, որ չպետք է թույլ տալ արյունահեղություն: