Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն ուժի մեջ է. գնդապետն ու գեներալը երկու ժամից ազատ կարձակվեն
ՀասարակությունAraratnews.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ Araratnews.am-ին փոխանցեց, որ երկու ոստիկանին բաց են թողել, իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին ազատ կարձակեն մամուլի կենտրոնի բացումից հետո:
Այս գործընթացը ըստ նրա նախատեսված է առաջիկա երկու ժամվա ընթացքում: Մեր հարցին, թե ձեր հաջորդ քայլերը որոնք են լինելու, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենք զինված ապստամբություն են սկսել եւ այն շարունակում են: Նա նաեւ ասաց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ուժի մեջ է: Այն, ըստ նրա, իրագործում է համախմբված ժողովուրդը՝ Խորենացու փողոցում: