Բակո Սահակյանի հրամանով Շահումյանի շրջանային բաժնի պետ Ռոմա Հարությունյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում
ՀասարակությունՆախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոմա Հարությունյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: