Պտղնի գյուղում փլուզում է տեղի ունեցել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ոռոգման ջրի խողովակի վթարի հետևանքով հեղեղվել է Գետամեջ փողոցը և փլուզվել տներից մեկի պարիսպը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ թիվ 12 փողոցի 9-րդ տան (սեփականատեր Սամվել Մակարյան) այգու երկաթբետոնյա պարիսպից փլուզվել է մոտ 20 քմ հատված:
«Եղվարդի ջրօգտագործողների աշխատակիցը դադարեցրել է ջրի արտահոսքը»,- նշված է հաղորդագրության մեջ: