ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր»-ի անդամի դստերը
ՀասարակությունՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Այս պահին ԱԱԾ-ի աշխատակիցները գնացել են Սասնա Ծուռ Աշոտ Պետրոսյանի աղջկա՝ Տաթևիկ Պետրոսյանի բնակարան, իրենց ասելով ծանուցմամբ բերման ենթարկելու»:
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանը Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանի եղբայրն է:
Լուսանկարը` armtimes.com