Աշոտ Մինասյանը երեկ էլ է հանդիպել «Սասնա ծռեր»-ին. Ալեք Ենիգոմշյան
ՀասարակությունՔիչ առաջ Երեւանի խորենացի փողոցում մեկնարկեց հանրահավաքը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման եւ իշխանությունների միջեւ բանակցությունները շարունակվում են, սակայն խնդրի բուն էության մասով էական փոփոխություն չկա: «Նորանոր բանակցող կողմեր են մտնում բանակցությունների դաշտ: Եվ ինչպես մի քանի ժամ առաջ Վարուժան Ավետիսյանն է հայտարարել՝ ներկայումս այդ առաքելությամբ գործում է բոլորի կողմից հարգված, արցախյան ազատամարտի հրամանատարների մեկը, «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ Աշոտ Մինասյանը երեկ էլ է հանդիպել խմբավորման անդամներին:
«Տղաները գիտեն, թե ինչի համար են պայքարել եւ իրենք պատրաստ չեն զիջման եւ ինչքան մեր ժողովուրդն իր աջակցությունն ու զորակցությունը հայտնի այդ տաղներին, այնքան մեր բոլորի նպատակները կմոտենա իրականությանը»,- հայտարարեց նա:
«Այս աբողջ օրերի ընթացքում բռնատիրական միջոցները շարունակվել են 10-նյակ մարդիկ են շարունակում բերման ենթարկվել եւ ձերբակալվել: Եթե իշխանություններին թվում է, որ այս միջոցներով պայքարող ժողովրդի կամքը կոտրելու են, իրենք տեսնում են ճիշտ դրա հակառակը»,- ասաց Ենիգոմշյանն ու հավելեց, որ ամեն օր տղանեին աջակցողն մարդիկ ավելանում են: