Զինված խումբը ՊՊԾ գնդում ոստիկանական մեքենա է հրդեհել
ՀասարակությունՔիչ առաջ Խորենացի փողոցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական մեքենա են այրել ի նշան բողոքի, որ իրենց սնունդով չեն ապահովում:
Ավելի վաղ էլ այս մասին հայտարարել էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Նա tert.am-ին տեղեկություն է փոխանցեց այն մասին, որ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խումբը գնդի տարածքում ավտոմեքենա է հրդեհել։ Վիտալի Բալասանյանը նշել է նաեւ, որ այդուհանդերձ պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը եւ շարունակեն բանակցությունները մինչեւ զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։