Լևոն Յոլյանն Իրանում կքննարկի էներգետիկայի, գազի և նավթի ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքը
ՏնտեսությունՀայաստանի էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում եռօրյա այցի ընթացքում իրանական կողմի հետ կքննարկի էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում համատեղ ծրագրերի ընթացքը:
Ինչպես հաղորդում է egov.am կայքը, այդ մասին նշված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման մեջ: Ըստ որոշման՝ Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-27-ը գործուղել է ԻԻՀ (Թեհրան)՝ էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար: