Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նվազում են, հայտնում է Gazeta–ն:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչրսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել են 0.14 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 42.86 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչրսները նվազել են 0.11 տոկոսով ՝ հասնելով բարելի դիմաց 44.82 դոլարի: