Զինյալները վա բանկ են գնում
ԲլոգԵրևանում ստեղծված իրավիճակն իրոք աննախադեպ է և ազդում է բոլորիս բարոյահոգեբանության վրա: Հեշտ չէ գնահատել, թե ով որքան մեղավորություն ունի ստեղծվածի համար: Մի խումբ մարդիկ իրենց ընդվզումն են արտահայտում երկրում տարիներ շարունակ ստեղծված պրոբլեմների պատճառով, բայց մյուս կողմից էլ հանցագործություններ է իրականացվում, սպանվում է մարդ, վիրավորվում են քաղաքացիներ:
Այս բարդ իրավիճակում, կարծում եմ, ամեն անզգույշ քայլ կարող է բերել էսկալացիայի: Այս կոնտեքստում անհասկանալի է, թե ինչու ՊՊԾ գնդի զինյալները պատանդ վերցրեցին բժիշկներին: Եթե մինչ այս կարելի էր թեկուզ հուզական բացատրություններով հիմնավորել, որ նրանք ժողովրդին ահաբեկելու խնդիր չունեն, ապա հիմա անհասկանալի է, թե ինչ մեղք ունեն բժիշկները, որոնք պարզապես ուզում էին մարդկային կյանքեր փրկել:
Այս ամենն արդեն շատ է երկարում և կարծում եմ նոր արկածախնդրություններից խուսափելու համար պետք է բոլոր կողմերը մաքսիմալ ողջախոհություն դրսևորեն: