Brent մակնիշի նավթի գինն իջել Է 43 դոլարից ցած
ՏնտեսությունԼոնդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի՝ 2016 թվականի սեպտեմբերի մատակարարման ապառնագրի գինը փակման մակարդակի համեմատությամբ իջել Է 2,18 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 42,99 դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպիսով, նավթի գնանշումները մեկ բարելի դիմաց 43 դոլարի մակարդակից ցած են իջել ապրիլի 20-ից ի վեր առաջին անգամ, վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: