Նիկոլները կգան ու կգնան
ԲլոգԱլիսա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին օրերի ձերբակալություններն ու հանրահավաքի փաստացի «գլխատումը» ցուցարարների կողմից, կրկին հնարավորություն տվեցին Նիկոլին՝ ուղեղին զոռ տալու ու ստեղծված իրավիճակում հաղթողական կեցվածք ընդունելու համար:
Նիկոլը հիմա էլ արտահերթի նստաշրջանի նախաձեռնությամբ է հանդես եկել՝ լավ իմանալով, որ իր այդ նախաձեռնության մեջ լրիվ միայնակ է, հա մի քանի թեթևի մեջ պատգամավորներ էլ վրա դիր:
Իրականում Նիկոլը չհասկացավ, այն օրը, երբ հրապարակային մեղադրանքներ հնչեցրեց իր իրական քաղաքական հոր՝ հիմնադիր նախագահի հասցեին, դրանով փակեց իր կարիերայի վերջին դուռը: