Զինված խմբի հանձնված անդամներ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրվել
ՀասարակությունԶինված խմբի` իրավապահներին հանձնված անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը ներգրավված են որպես կասկածյալ, նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին տեղեկացրեց նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Եղիազարյանն ԱԱԾ մեկուսարանում է, Հակոբյանը` Ձերբակալվածների պահման վայրում: Պաշտպանը նշեց , որ երկուսի համար էլ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն իրականացվի:
Համաձայն ոստիկանության`Պարեկապահակային ծառայության գնդիտարածքում հուլիսի 27-ին իրավապահներին ենհանձնվել զինված խմբի անդամներ ԳագիկԵղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի էունեցել փոխհրաձգություն, որի հետևանքովվիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես ևՊավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: