Խորհրդարանը մոռացեք. ամեն ինչ կրկեսի մի վերածեք
ԲլոգԼիլիթ Էնֆիայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ստորագրահավաքով, որն ակնհայտորեն ձախողվելու է, որովհետև իշխող ՀՀԿ-ն ու նրա արբանյակ ՀՅԴ-ն չեն միանալու, լռությունը կպահի նաև ՀԱԿ-ը, իսկ մնացած «լնգուլավազը» փոքր-փոքր խմբերով ոչ մի լուրջ տրամադրություն չեն ստեղծում:
Միթե՞ Նիկոլն այդքան միամիտ է. կակռազ ոչ: Նիկոլը սրանով 2 հիմնական խնդիր է ստեղծում. առաջին, չստորագրողներին, ովքեր իր պոտենցյալ մրցակիցներն են առաջիկա ԱԺ ընտրություններում՝ ոտնատակ անելու համար, երկրորդ, Նիկոլը փորձում է նոր օրակարգ ստեղծել՝ ցույց տալու համար, որ ակտիվ պրոցեսի մեջ է:
Այնպես որ, այն ինչ Նիկոլն է ցանկանում ստանալ ու այն պատգամավորները, ովքեր միացել են, նրանց միավորում է թամաշան, ուրիշ ոչինչ: