Երբ բացակայում է կրիտիկական զանգվածը
ԲլոգԱրարատ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այն, ինչ ես մտածում եմ ՊՊԾ գնդում տեղի ունեցած միջադեպի ու առհասարակ, դրա շուրջ առաջացած աղմուկի մասին, սոցիալական ցանցերում ոչ պապուլյար է: Ամեն դեպքում, հուզականությունից, վրեժից ու զայրույթից տարանջատվելուց հետո, միակ բանական միտքը որ գալիս է մտքիդ հետևյալն է՝ պետք է վայր դնել զենքը, նվազագույնը նրա համար, որ դա արդյունք չտվեց ու որքան խորանում է այն, այն ավելի բարդացնում երկրի ու քաղաքացիների կյանքը:
Ես գիտակցում եմ, որ առանց այն էլ մեր կյանքն այդքան էլ լավ չի դասավորվել՝ անարդարություն, չկայացած դատական համակարգ, անվստահություն ընտրական գործընթացների նկատմամբ…
Ինչևէ, ազնիվ լինենք, Խորենացու ակցիաները (2 անգամ առիթ ունեցել եմ ներկա գտնվելու) կրիտիկական զանգված չհավաքեցին, իմ հաշվարկներով առավելագույնը 5 հազարի կարգի է եղել՝ հուլիսի 26-ին:
Այլ ճնապարհ չի մնում, քան արժանապատիվ վերադարձ ապահովելու ու դրված խնդիրներին այլ ռակուրսով մոտենալու համար: