Ավտովթար Նոր Նորքի 4-րդ զանգվածում. Կա վիրավոր
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 28-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր նորքի 4-րդ զանգվածում, Գյուլիքեւխյան փողոցի եւ Գայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» մակնիշի 34 PD 498 (վարորդ՝ Ս. Ի.) եւ «Opel Corsa» մակնիշի 35 DL 809 համարանիշների (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենաները: «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Մ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: