Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Նամակ-ուղերձ

Հարգելի բարեկամներ,

Սոցիալական ցանցերում վերջերս հետաքրքրվածության աճ է նկատվում ԻՏՁՄ-ի կողմից իրականացվող նախագծերի նկատմամբ:

Նախ` թույլ տվեք երախտագիտություն հայտնել այդ առիթով: Միևնույն ժամանակ ենթադրում ենք, որ շատերը ցանկություն ունեն աջակցելու այդ ծրագրերին, և կցանկանային իմանալ, թե ինչպես ներգրավվել նախագծերում:

Ուստի թույլ տվեք հակիրճ ներկայացնել ԻՏՁՄ-ի մի քանի ծրագրեր ու նշել այն գործողությունները, որոնք կօգնեն նշված նախաձեռնությունների ավելի արագ և արդյունավետ իրագործմանը.

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաները ՀՀ հանրակրթական համակարգում

2016թ. հուլիսի դրությամբ ներդրվել է 133 ինժեներական լաբորատորիա հետևյալ բնակավայրերում:

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

Մինչև 2016 թ-ի ավարտը կունենանք ևս 70 լաբորատորիա, իսկ մինչև 2019թ. հոկտեմբերին կայանալիք WCIT համաշխարհային կոնգրեսը ցանկանում ենք Հայաստանի բոլոր 1300 դպրոցներն ապահովել ինժեներական լաբորատորիաներով: Այսպիսով,  2017-2019 թթ. ընթացքում անհրաժեշտ է տարեկան ներդնել մոտ 370 լաբորատորիա:

Սույն ծրագրի իրականացմանն աջակցելու համար կարող եք`

-  Ձեր դպրոցի շրջանավարտներով  խումբ ստեղծել, որը, ի երախտագիտություն դպրոցում ստացած գիտելիքների և հմտությունների, կհանդիսանա սեփական դպրոցում ինժեներական լաբորատորիայի ներդնող: Մեկ ինժեներական լաբորատորիայի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 մլն. դրամ:

-  Եթե Դուք ՏՏ ոլորտի տեղացի, կամ սփյուռքահայ մասնագետ եք, ապա կարող եք ստանձնել դասախոսի դեր որևէ խմբակում և, լրացնելով խմբակավարի կողմից տրվող գիտելիքները, համալրել խմբակի երեխաների պրակտիկ գիտելիքները, ապահովել երեխաների կապը ՏՏ ոլորտի հետ: 

-  Եթե Դուք ներկա կամ ապագա ՏՏ գործարար եք., ապա վերոնշյալ կետի գործողությունների հետ զուգահեռ կարող եք ապահովել խմբակ հաճախող տաղանդավոր երեխաներին աշխատանքով, աստիճանաբար ներգրավելով նրանց Ձեր բիզնես գործառույթների մեջ:

  • Մենք կարող ենք Ձեր հետ պայմանագիր կնքել որպես մարզային խորհրդատու, որը իրականացնելով վերոնշյալ կետերը հանձն կառնի 2 տարվա ընթացքում ձեռնարկություն ստեղծել Երևանից դուրս որևէ տարածաշրջանում, ներգրավելով որպես աշխատակիցներ տվյալ տարածաշրջանի խմբակների աշակերտներին և շրջանավարտներին:
  • Կարող եք Հայաստան ներգրավել նախնական ՏՏ գիտելիքներ պահանջող` ցանցային եղանակով իրականացվող ՏՏ աշխատանքների պատվերներ, ապա մենք կօգնենք շրջանավարտներին վարժանքների միջոցով համապատասխան գիտելիքներ ստանալ այդ աշխատանքները կատարելու համար, ինչպես նաև կաջակցենք Ձեզ ստեղծել ընկերություն, որը կգործի ՀՀ որևէ մարզում:

-  Եթե ունեք ՏՏ ոլորտի ընկերություն, ապա կարող եք միանալ «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» նախագծին և այցելել դպրոցի երեխաներին, փոխանցել Ձեր փորձը և գիտելիքները, ինչպես նաև փոխադարձ այցերի միջոցով երեխաներին ցույց տալ, ինչպես է գործում ՏՏ ոլորտը:

-  Խմբակի շրջանավարտների հետագա հաջողությունը էականորեն կախված է անգլերենի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտելիքների մակարդակից: Այսպիսով, դուք կարող եք կամավոր կարգով առցանց կամ համայնքներ այցելելիս համալրել երեխաների գիտելիքները այն դպրոցներում, որտեղ տվյալ առարկաների ուսուցումը գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա:

-  Կարող եք մասնակցել ծրագրին` իրականացնելով նվիրատվություն (հնարավորություն ունեք նշել կոնկրետ, որ դպրոցի համար եք անում նվիրատվությունը): ՀՀ-ից փոխանցում կատարելու համար` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980100: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980100, SWIFT: COVBAM22:

ԻՏՁՄ կոնտակտային անձ`

Սարգսյան Աննա

  1. +374 91 00 91 81

 

«Զինծառայողների, ինչպես նաև վիրավորների և զոհվածների ընտանիքների անդամների 6-ամսյա դասընթացներ ծրագրավորողի որակավորում ստանալու նպատակով»

Աջակցության հնարավոր տարբերակներն են`

-  Խնդրում ենք բոլորին այս գործողությունների ծրագիրը հասանելի դարձնել զինծառայողների և պատերազմից տուժած ընտանիքների շրջանում:

-  Եթե ՏՏ մասնագետ եք, կարող եք դասավանդել զինծառայողներին կամավոր, կամ վճարովի հիմունքներով:

-  Եթե ներկա կամ ապագա ՏՏ գործարար եք, կարող եք ապահովել խմբակ հաճախող տաղանդավոր երիտասարդներին աշխատանքով, ներգրավելով նրանց Ձեր բիզնես գործառույթների մեջ :

-  Եթե ունեք ՏՏ ընկերություն, ապա կարող եք հովանավորել այդ խումբը, հատկացնելով դասախոսներ, նախապատրաստելով տվյալ խումբը հատուկ Ձեր ընկերության պահանջներին, հետագայում այդ դասընթացների անցկացման համայնքում բացելով ձեր ընկերության մասնաճյուղը:

-  Խմբակի շրջանավարտների հետագա հաջողությունը էականորեն կախված է անգլերենի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտելիքների մակարդակից: Այսպիսով, դուք կարող եք կամավոր կարգով առցանց, կամ համայնքներ այցելելիս համալրել խմբակի գիտելիքները տվյալ ուղղություններով:

-  Նվիրատվություն անել այս հ/հ-ին / ՀՀ-ից փոխանցում կատարելու համար` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980200: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980200, SWIFT: COVBAM22/ դասավանդող որակյալ մասնագետների վարձակալությունը ապահովելու համար:

Դասընթացները կանցկացվեն բազմիցս փորձված ուսումնական ծրագրով:

ԻՏՁՄ կոնտակտային անձ`

Ասյա Սեփխանյան

  1.  , +374 94 92 14 06

Ինժեներական ոլորտի մոբիլիզացիոն ծրագիր

 

-  Եթե ինժեներական ոլորտի բարձրակարգ մասնագետ եք և նոր գաղափարներ ունեք ռազմարդյունաբերության ոլորտում, կամ ունեք տեխնոլոգիական ոլորտում արտադրական հնարավորություններ, մեր ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար դիմեք projects@uite.org հասցեին, նշելով Ձեր հմտությունների շրջանակը:

-  Նշեմ, որ ապրիլին հայտարարած ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի շրջանակներում իրագործվող մի քանի նախագծեր, քննարկման փուլերը անցնելով, մոտեցել են պրոտոտիպների պատրաստմանն ու փորձարկմանը: Եթե նախագծերի կոնցեպցիաների մշակման փուլը չէր պահանջում դրամական մեծ միջոցներ, ապա փորձարկումների փուլի համար դա անհրաժեշտ է: Այսպիսով, խնդրում ենք Ձեր հնարավորությունների և ցանկությունների սահմաններում աջակցել փորձարկումների փուլին, նվիրատվություններ անելով այս հ/հ-ին / ՀՀ-ից փոխանցում կատարելու համար` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980200: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980200, SWIFT: COVBAM22/:

ԻՏՁՄ կոնտակտային անձ`

Հասմիկ Բարխուդարյան

projects@uite.org,  +37499 87 99 04

 

Հ.Գ.

-  Նվիրատվությունների բաշխման ծախսերը որոշվում է ԻՏՁՄ վարչության կողմից :

-  Եթե որևէ պատճառով վերոնշյալ կետերով չեք կարող ներգրավված լինել ծրագրերում, խնդրում ենք տալ Ձեր առաջարկությունները, ինչպես նաև տվյալ հայտարարությունը տարածել Ձեր ծանոթների շրջանակում:

 

 

«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին