ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28-ին սնունդ ու դեղորայք են հասցվել
ՀասարակությունՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28-ին սնունդ է հասցվել: Այս մասին տեղեկացրեց «Շատպ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«ՊՊԾ գնդում բժիշկների հետ խոսել եմ, իհարկե, շատ բան չեն կարողանում ասել, բայց կարծես թե լավ են: Երեկ նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար դեղորայք ենք կարողացել փոխանցել: Այսօր էլ օրը բացվի տեսնենք ինչ ենք անում»,-ասաց Թագուգի Ստեփանյանը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: ՀՀ ոստիկանությանպարեկապահակային ծառայության գնդի վրահարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀՈստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանությանենթասպա Գագիկ Մկրտչյանը: Որպես պատանդ պահվածները բաց են թողնվել մեկ շաբաթվա ընթացքում: Հուլիսի 27-ին գնդիտարածքում երկու վիրավորների օգնություն ցուցաբերելու համար իրավապահները հորդորել են նրանց տեղափոխել հիվանդանոց,սակայն զինված անձինք հրաժարվել են, իսկ գունդ մեկնած բժիշկներին պատանդ են վերցրել: