Գորիսում վրաերթի հետևանքով 5-րդ դասարանի աշակերտը մահացել է
ՀասարակությունԳորիսում վրաերթի պատճառով 5-րդ դասարանի աշակերտ է մահացել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հուլիսի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, 1996 թ. ծնված Նվեր Հովակիմյանի վարած «Մերսեդես-Բենց C 180» մակն իշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 67 տան բակում վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Արշակ Տատինցյանին, որը տեղում մահացել է, իսկ Ն. Հովակիմյանը դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ վարորդը ժամը 20.45-ին հայտնաբերվել է Քարահունջ գյուղում և բերման ենթարկվել բաժին: Վերջինս ձերբակալված է: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: