Brent մակնիշի նավթի մեկ բարելի գինն իջել Է 42 դոլարից ցած
ՏնտեսությունԼոնդոնի ICE սակարանում 2016 թականի սեպտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը փակման մակարդակի համեմատությամբ իջել Է 2 տոկոսով՝ մինչեւ 41,86 դոլար մեկ բարելի դիմաց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպիսով, նավթի գնանշումները 42 դոլարի մակարդակից ցած են իջել ապրիլի 18-ից ի վեր առաջին անգամ, վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: