Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել բնակարանում նկատված օձին
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 29-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկում նկատվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք: