ԵՏՀ-ն կհամագործակցի Բույսերի կարանտինի և պաշտպանության Եվրոպական և Միջերկրածովյան կազմակերպության հետ
ՀասարակությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Բույսերի կարանտինի և պաշտպանության Եվրոպական և Միջերկրյածովյան կազմակերպությունը (ԲԿՊԵԿ) համագործակցության ծրագիր մշակելու առնչությամբ համաձայնություն են ձեռք բերել:
Ինչպես տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, Հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վալերի Կորեշկովն ու Բույսերի կարանտինի և պաշտպանության Եվրոպական և Միջերկրյածովյան կազմակերպության գործադիր տնօրեն Մարտին Ուորդը նշյալ համաձայնությանը հասել են հուլիսի 27-28-ին Մոսկվայում կայացած միջազգային սեմինարի ժամանակ: Նրանք որոշել են մշակվելիք ծրագիրը մինչ ընթացիկ տարվա սեպտեմբեր ներկայացնել ԲԿՊԵԿ-ի խորհրդի դատին:
Սեմինարի մասնակիցները խոսել են բուսասանիտարական հետազոտությունների ոլորտում ձեռքբեումների մասին, որոնք իրականացվել են Euphresco ծրագրի շրջանակներում: