ՊՊԾ գնդի գրավման հետևանքով տուժածները հիվանդանոցային բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում. ԱՆ
ՀասարակությունՊՊԾ գնդի գրավման հետևանքով տուժածները հիվանդանոցային բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ Facebook սոցիալական ցանցի մի օգտատեր նման հարցադրում էր արել, թե «ոստիկանների ու կրիմինալի կողմից դաժան ծեծի ենթարկված քաղաքացիների հիվանդանոցներում բուժման ծախսերն ով է հոգալու՝ պետպատվեր է, թե այս մարդիկ իրենց հաշվին պետք է վերականգնեն առողջությունը»:
Հիշեցնենք, որ միայն երեկ Խորենացի փողոցում և Սարի թաղում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմել էր 73 անձ, որոնցից այսօրվա դրությամբ բուժումը շարունակում էր ստանալ 26-ը, որից 6-ը` ոստիկան:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 20-ի միջադեպերի ժամանակ բուժհաստատություն էր դիմել 50 անձ: