Ազատության հրապարակից մեկնարկել է երթ
ՀասարակությունԱզատության հրապարակից մեկնարկել է երթ դեպի Խորենացի փողոց՝ աջակցություն հայտնելու «Սասնա ծռեր» խմբի:
«Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը դիմեց ժողովրդին՝ երթ անել քաղաքի կենտրոնով, թե գնալ Խորենացի փողոց:
«Երթն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի հրապարակ, այդ ընթացքում կորոշենք ինչ անենք»,- ասաց Բաղդասարյանը:
Նշենք, որ ոստիկանությունը երեկ՝ հուլիսի 29-ին բիրտ ուժ կիրառեց Սարի թաղում եւ խորենացի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ: 165 մարդ բերման է ենթարկել, 73 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանական գործողություններից տուժել են նաեւ մեկ տասնյակ լրագրողներ: