Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկ
Հասարակությունtert.am-ը գրում է.
Երեկ Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ արած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։
«Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու վերին շնչուղիների 20 և մարմնի մակերեսի 50 տոկոսն այրվել է, վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց բժիշկը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան և կարճատև նստացույց իրականացրին, ցույցի մասնակիցները մեկն ինքնահրկիզման փորձ էր արել: Նրան բժշկական կենտրոն էին տեղափոխել ցուցարարները: