Զինված խմբի անդամը ՊՊԾ գնդի տարածքից հիվանդանոց է տեղափոխվել
ՀասարակությունՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտվող զինված խմբի անդամներից Սեդրակ Նազարյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնությանհետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Այսօր ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել»,- գրել է Աշոտ Ահարոնյանը: