ՊՊԾ գնդից 3 վիրավոր տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց. աղբյուր
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքից քիչ առաջ երեք վիրավոր է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է NEWS.am- աղբյուրները:
Առայժմ հայտնի չէ, թե ում են տեղափոխել հիվանդանոց, որի մոտ այժմ զինված դիմակավոր ոստիկաններ են կանգնած։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե գնդում վիրավորների թվում են Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) ու Գեւորգ Իրիցյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, թե «Սասնա ծռերը» հայտնել էին հանձնվելու մտադրության մասին։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է։