Ազատության հրապարակից երթ սկսվեց Երեւանի փողոցներով
ՀասարակությունԱզատության հրապարակում ի աջակցություն «Սասնա ծռերի» հանրահավաքի մասնակիցները երթ են անում կենտրոնի փողոցներով։
Բանախոսներն առաջարկել են երթ անել դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» պահանջելու Պավլիկ եւ Արամ Մանուկյաններին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, կամ երթ անել դեպի ԱԱԾ։
Ի վերջո, որոշվեց երթն անել Սայաթ-Նովա, Նալբանդյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ եւ ետ վերադառնալ Ազատության հրապարակ։ Երթի երթուղին հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը։
Փաստաբանական պալատի մոտ ցուցարարները կհավաքվեն օգոստոսի 2-ին, ժամը 13-ին, իսկ երեկոյան ժամը 19-ին կրկին հանրահավաք է լինելու Ազատության հրապարակում։