Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


Ադրբեջանի «Շահդենիզ» գազային նախագծում 4 հազար մարդ կկորցնի աշխատանքը

Միջազգային

Ադրբեջանի տնտեսության մեջ ստեղծված ներկայիս ծանր վիճակն ավելի է վատացել բազմաթիվ հատվածներում կրճատումների եւ մարդկանց զանգվածաբար աշխատանքից ազատումների պատճառով: Դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքի ամեն օր արժեզրկումը բազմաթիվ խոշոր ձեռնարկությունների կանգնեցրել է փակվելու առաջ: Մասնավոր հատվածը ճգնաժամի մեջ է, իսկ պետական հատվածում իրավիճակը օրեցօր վատանում է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:

Նշվում է, որ Ադրբեջանի նավթային հատվածում խոշոր նավթային նախագծերում իրավիճակը խիստ վատացել է: Սեպտեմբերին աշխատատեղերի եւս մեկ մեծ կրճատում է սպասվում «Շահդենիզ-2» գազային խոշորագույն նախագծում, որի իրագործումից արդյունահանվող գազը Ադրբեջանը մտադիր է արտահանել Թուրքիա եւ Եվրոպա: Այդ նախագծի շրջանակում 7 հազար աշխատակիցներից 4 հազարը կկրճատվեն:

Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամանլըն թերթին հայտնել է, որ անթույլատրելի են նման խոշոր չափի կրճատումները:

«Չի կարելի թույլ տալ, որ պետական կարգավիճակ ունեցող ընկերությունում 4 հազար աշխատող կրճատեն», -ասել է նա:

Թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կողմից արդյունահանվել է 512 հազար խմ գազ, ինչը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 10,3 տոկոսով ցածր է:

Ըստ թերթի` այս տարվա մայիսի համեմատ, SOCAR-ը հունիսին 4,4 տոկոսով պակաս գազ է արդյունահանել:

Թերթը հայտնում է, որ 2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանում բոլոր գազ արդյունահանող ընկերությունների կողմից, անցյալ տարվա նույն ժամանակաշարջանի համեմատ, 1,8 տոկոսով պակաս գազ է արդյունահանվել:

Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի 2015 թվականի գործունեության մասին զեկույցում ասվում է, որ Հիմնադրամի եւ Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժույթի պահուստը 2015 թվականի ընթացքում 12 մլրդ 271,6 մլն դոլարով կամ 24,1 տոկոսով կրճատվել է:

«Այդ կրճատումը կապված է եղել ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա ցածր նավթային գների բացասական ազդեցությունը կանխելու նպատակով բազմամիլիարդ ներխուժում կատարելու հետ», -ասվում է զեկույցում:

Բաքվում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ SOCAR-ի տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Գասըմովը հայտարարել է, որ ընկերության ներքին պարտքը կազմում է 1,095 մլրդ դոլար, իսկ կոնսոլիդացված պարտքը` 6,3 մլրդ դոլար, կամ մոտ 9,4 մլրդ մանաթ: SOCAR-ը հանդիսանում է Ադրբեջանի Նավթի հիմնադրամի եւ պետբյուջեի գլխավոր մատակարարը:

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկար ժամանակ հսկայական միջոցներ քամուն տալուց հետո, այդ թվում` տարօրինակ լոբբիստական նախագծեր ու միջազգային մրցումների հովանավորում, SOCAR-ը փակել է իր գրասենյակները ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում:

«Ազադլըգ» ռադիոկայանը հայտնել էր, որ SOCAR Trading Group-ը 250 մլն դոլար հերթական վարկը օրերս վերցրել է UniCredit Bank Austria բանկից: Վարկն ուղղված է ընկերության առեւտրային գործունեության պաշտպանությանը: Ադրբեջանի ընդդիմությունը SOCAR-ին խստորեն քննադատել է արտաքին փոխառությունների համար` հիշեցնելով, որ անցյալ տարի ընկերությունը 489 մլն դոլար վարկ է ստացել Gazprombank-ից, Ադրբեջանի միջազգային բանկից` 1 մլրդ 291 մլն դոլար, Կանադայից` 3,3 մլրդ դոլար, եւ պատրաստվում է 2 մլրդ դոլարի վարկ ստանալ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկից ու Ասիական զարգացման բանկց, եւ եւս 1 մլրդ դոլար վարկ` Կորեայի Eximbank-ից:

Ադրբեջանի ընդդիմությունը համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում SOCAR-ի վերցրած վարկերը վճարելու է պետությունը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին ավելի վաղ հայտնել էր, որ SOCAR-ը 2016 թվականի հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8,5 տոկոսով կրճատել է նավթի արդյունահանման ծավալը, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տվյալներով` «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» գլխավոր նավթահորերի համալիրից արդյունահանվող նավթի վաճառքից մուտքերը 2016 թվականի հունվար-մայիսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30,3 տոկոսով նվազել են` ընթացիկ տարվա հինգ ամիսներին կազմելով 1,8 մլրդ դոլար:

«Ենի Մուսավաթ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի պետական պարտքն ամիս առ ամիս գնալով մեծանում է եւ արդեն հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին` գերազանցելով 7,5 մլրդ դոլարը:

 

Պատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ Դավթյան