Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 2-ին՝ ժամը 10.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 2/11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել 1942 թ. ծնված Ա. Թ.-ի դին: