Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքն ավարտվեց երթով
ՀասարակությունԱզատության հրապարակում մեկնարկել է հերթական հանրահավաքը, որի ընթացքում ելույթ ունեցողներն իրենց դիտարկումներն ու պահանջներն են ներկայացրել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ: Հավաքվածները պահանջել են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկած անքով կալանավորված Արմեն Մարտիրոսյանին, Անդրեաս Ղուկասյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, իսկ ՊՊԾ գունդը գրաված զինյալներից Պավել Մանուկյանին և նրա որդուն` Արամ Մանուկյանին տեղափոխել Էրեբունի հիվանդանոց:
Հարթակից ելույթ են ունեցել հանրությանը ոչ այնքան հայտնի դեմքեր: Նրանք պայքարի հետագա քայլեր են առաջարկել, այնուհետև ակցիան շարունակել են քայլերթի միջոցով: Ազատության հրապարակից մեկնարկած երթն անցել է Երևանի փողոցներում, հնչել են տարբեր կարգախոսներ: