Սարի թաղը սպասարկող հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Սարի թաղը սպասարկող հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքի Մ.Խորենացու փողոցում վերականգնվել է տրանսպորտի բնականոն երթևեկը: Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող հ.հ. 9 և 21 ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող հ. 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով»: