Կենսաթոշակային հարցերի համար աշխատանքային տեղեկանքներ ստանալու գործընթացը մինչև տարեվերջ կհեշտացվի
ՀասարակությունԿենսաթոշակային հարցերի համար աշխատանքային տեղեկանքներ ստանալու գործընթացը մինչև տարեվերջ կհեշտացվի: Այս մասին տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա տեղեկացմամբ, համապատասխան օրենսդրական փոփոխությունը կատարված է, ներկայում անհրաժեշտ կանոնակարգն է մշակվում:
«Կենսաթոշակի հարցերի համար տեղեկանքի կարիք ունեցող քաղաքացին մինչև տարվա վերջ այս փոփոխությունները գործնականում կտեսնի: Ժամանակը թելադրում է, որ Ազգային արխիվը փոփոխություններ կատարի իր գործունեությունում: Այսօր քայլեր են ձեռնարկվում հեշտացնելու աշխատանքային տեղեկանքներ ստանալու գործընթացը: Եթե այսօր քաղաքացին ինքը դիմում է արխիվ, հերթ կանգնում, ապա շուտով դա չի լինելու»,-ասաց Ամատունի Վիրաբյանն` ընդգծելով, որ բավարար է լինելու դիմել միայն սոցիալական մարմին, մնացած գործընթացը վերջինն է իրականացնելու: