ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամները կալանավորվել են
ՀասարակությունՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված և հուլիսի 31-ին զենքը վայր դրած զինված խմբի անդամները կալանավորվել են:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատարանը բավարարել է որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը:
ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ, նրանց թվում` ՊՊԾ գունդը գրաված 31 անձինք: