Ազատության հրապարակում տեղի ունեցավ հերթական հանրահավաքը
ՀասարակությունԵրևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հերթական հանրահավաքը, որը վարում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը:
Աղլամազյանը հանրահավաքի սկզբին նշեց, որ խոսափողն ազատ է՝ յուրաքանչյուրը կարող է բարձրանալ հարթակ և ելույթ ունենալ:
Այդ հայտարարությանը հաջորդեցին հավաքի մասնակից քաղաքացիներից մի քանիսի ելույթները, ովքեր ներկայացրին իրենց դիտարկումներն ու պահանջները երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ:
Ազատության հրապարակում էին նաև Ազգային ժողովի «Ժառանգությսն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և այլք:
Հանրահավաքին հաջորդեց երթ` ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի, զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով կալանավորված Արմեն Մարտիրոսյանի, Անդրեաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի և ՀՀ ոստիկանության պետական պահպանության ծառայության գունդը գրաված զինյալների: