Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Գրիգոր Ամիրխանյանը
ՀասարակությունՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը:
Ինչպես նշեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի նոր պետ է նշանակվել Գրիգոր Ամիրխանյանը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Մանվել Դավթյանը: