«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանն ազատ է արձակվել
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանն ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը ներխուժել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Հուլիսի 31-ին ոստիկանությունը հաղորդել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը։
Ներխուժումից 15 օր անց զինված խումբը հանձնվել էր։