Անցած մեկ օրում մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից երկուսը չի բացահայտվել
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը:
Բացահայտվել է գողության՝ 6, խարդախության՝ 5, հարկերից խուսափելու՝ 3, յուրացման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: