Իսպանիան ԵՄ օգնությունն է խնդրում օձերի ներխուժման դեմ պայքարելու համար
ՀասարակությունԻսպանիայի կառավարությունը ԵՄ-ին խնդրել է օգնություն ցուցաբերել Բալեարսկյան արշիպելագի կղզիներ օձերի ներխուժման դեմ պայքարելու համար, որը Եվրոպայում ամենահանրահայտ հանգստավայրերից մեկն է, փոխանցում է RTBF-ն:
Բրյուսելում Եվրահանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով գլխավոր տնօրեն Դանիել Կալյեխոյի հետ հանդիպման ընթացքում Իսպանիայի գյուղատնտեսության եւ ձկնորսության նախարար Վիսենկ Վիդալը հայտնել է օձերի աճող պոպուլյացիայի դեմ հսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին՝ առաջին հերթին սողուններից կղզիների մողեսներին պաշտպանելու համար, որոնք Բալերասկյան կղզիների զբոսաշրջային խորհրդանիշներից մեկն են, եւ որոնց օձերն ուտում են:
2015 թվականին կղզիների իշխանություններն արդեն նախաձեռնել էին հարցը լուծելու փորձ՝ սողունների համար սիրելի համարվող ձիթապտղի եւ այլ ծառերի առաքման սահմանափակման միջոցով, սակայն այն ակնկալվող արդյունք չի տվել: