Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից
ՀասարակությունՀՀ նախագահի հրամանագրով, այսօր՝ օգոստոսի 4-ին, Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
Հրամանագրում, ամսնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: