ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոսոտոսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ւողերձում նշված է. «Մեծարգո պարոն Նախագահ,
Մեծապես արժևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տարեցտարի ամրապնդվող բարեկամությունն ու համագործակցությունը՝ խարսխված առաջին հերթին ընդհանուր արժեքների, ձգտումների ու փոխադարձ վստահության վրա։ Ձեր վարչակազմի օրոք մեր համատեղ ջանքերով հայ-ամերիկյան փոխգործակցությունը հասցրել ենք ամենաբարձր մակարդակին։ Միաժամանակ պատրաստակամ ենք ներդնելու բոլոր ջանքերը նոր ձեռքբերումներ արձանագրելու նպատակով»։