ԼՂՀ պաշտպանության նախարարը` սահմանին տիրող վիճակի ու օգոստոս ամսին հնարավոր զարգացումների մասին
ՀարցազրույցԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն, այսօր մասնակցելով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվող «Երեւան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի հանդիսավոր արարողությանը, միջոցառման շրջանակներից դուրս պատասխանեց լրագրողներին հուզող մի քանի հարցի:
ORER.am-ի փոխանցմամբ` նա բավարար գնահատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթում Արցախին վերաբերող հատվածը. «Մենք բավարարված ենք ՀՀ նախագահի տվյալ պատասխանով»:
Խոսելով սահմանին տիրող վիճակի մասին` Լ.Մնացականյանն ասաց. «Սահմանին վիճակը հանգիստ է ու վերահսկելի»:
Այն դիտարկմանը, թե խոսում են` օգոստոս ամսին չեն բացառվում սահմանային լարումները, նախարարը պատասխանեց. «Ամեն օր էլ կարող է սկսվի: Մենք` զինվորականներս, միշտ էլ պատրաստ ենք»:
Սոսե Չանդոյան