«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է. փաստաբան
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արթուր Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանից:
Նա նշեց, որ Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, սակայն, մանրամասներ չհաղորդեց, նշելով, որ մանրամասներին տիրապետում է Սարգսյանի մյուս պաշտպանը, որի հետ չհաջողվեց կապ հաստատել:
Հարցին՝ հնարավոր է Արթուր Սրագսյանի խափանման միջոց կալանքը վերացվի, պաշտպանը պատասխանեց, որ ցանկացած պահի հնարավոր է:
Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին:
Արթուր Սարգսյանին առաջադրվել էին այն նույն մեղադրանքները, որոնք առաջադրվել էին «Սասնա ծռերի» մյուս անդամներին՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):