Պայթյուն Գյումրիի գազալցակայաններից մեկում. կան տուժածներ
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 5-ին` ժամը 12.51-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի՝ 1960 թ. ծնված Ա. Հ.-ը և 1987 թ. ծնված Ա. Մ.-ը: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն: