Ինքասպանության փորձը կանխվել է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 5-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի ուղեկցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1966 թ. ծնված Տ. Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: